Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությունը արևային հսկայական ռեսուրս ունի, և մենք այս ռեսուրսը զարգացրել ենք։ 2018 թվականի 16 մեգավատի դիմաց այսօր ունենք 1213 մեգավատ արևային էլեկտրակայաններ և հիմա այս գործընթացի հետագա զարգացումն ապահովելու համար մեկնարկելու ենք էլեկտրաէներգիայի կուտակիչների հիմնադրումը ՀՀ-ում, որպեսզի դրանք հավաքելով ցերեկն արտադրված արևային էներգիան, գիշերը մատակարարեն մեզ անհրաժեշտ էլեկտրական հոսանք»,-ասաց նա։

Նա հավելել է.

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետև 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է և, ի դեպ, ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ»։

Share.