Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտին է մոտենում սպորտային մարմնամարզության 2026 թվականի Եվրոպայի առաջնությունը: Մրցումային վերջին օրը հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանը ներկայացնում էր աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Հայ մարմնամարզիկը, ով ներկայանում էր որպես Եվրոպայի գործող չեմպիոն, առաջին ցատկի համար ստացավ 14.833 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը մասնակիցների շրջանում։ Սակայն երկրորդ մոտեցման ժամանակ Դավթյանը սխալվեց և չկարողացավ լիարժեք ավարտել ցատկը՝ վաստակելով 11.900 միավոր (երկու ցատկերի միջին գնահատականը կազմեց 13.366)։ Այս ցուցանիշով նա գրավեց 8-րդ հորիզոնականը և դուրս մնաց մեդալային պայքարից։
