Երկուշաբթի երեկոյից մինչև երեքշաբթի Մոսկվայի ժամանակով 05:00-ն դեպի Մոսկվա ուղղությամբ թռչել է 620 ԱԹՍ, որոնցից 180-ը ոչնչացվել են Մոսկվայի շրջանում։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստին՝ Մերձմոսկվայի Բոգորոդսկի շրջանի «Ատլանտ-պարկի» տարածքում, հրդեհը տեղայնացվել է, իր հերթին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։ Նրա խոսքով՝ Մերձմոսկվայում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ, այդ թվում՝ 10-ամյա երեխա։

Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ տարածաշրջանի յոթ շրջաններում ոչնչացվել է ավելի քան 80 ԱԹՍ։

Share.