Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանը, որի դին հայտնաբերվել էր օգոստոսի 13–ին, ինքնասպանություն է գործել, դեպքով կա կալանավորված ժամկետային զինծառայող։ Այս մասին գրում է Armlur.am–ը:
Ըստ լրատվամիջոցի` իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։
«Արդյունքում խոսակցությունները ժամկետային զինծառայողների միջև այնքան են խորացել, որ զինվորը որոշել է վերջ տալ կյանքին»,–գրում է լրատվամիջոցը։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Նշենք, որ սա վերջին մեկ ամսում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է։ Հուլիսին հայտնի էր դարձել ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին։
