Բելգիայում բռնկված հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից. բնակիչները տարհանվում են
Հրդեհը բռնկվել է երկարատև շոգ և չոր եղանակից հետո, երբ ուրբաթ օրը ջերմաստիճանը հասել է 37 աստիճան Ցելսիուսի։ Արգելոցի տարածքում գերակշռող ճահճուտները դժվարացնում են հրդեհի մարումը։
Հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 27 քառակուսի կիլոմետր տարածք։ Հարյուրավոր բնակիչներ տարհանվել են մոտակա գյուղերից։
