Ճապոնիայում տարերային աղետ է։ Հորդառատ անձրևների հետևանքով ամենաշատը տուժել է երկրի արևելքը՝ Կանտո տարածաշրջանը և Տիբո պրեֆեկտուրան։ Տարերքը կաթվածահար է արել գնացքների երթևեկությունը և խաթարել օդանավակայանի աշխատանքը։ Հաղորդվում է 10 զոհի մասին։

Օգոստոսի 13-ին երկրում հորդառատ անձրևների պատճառով սահմանվել էր վտանգի առավելագույն՝ հինգերորդ մակարդակը, որը հետագայում նվազեցվել է մինչև չորրորդ։

Share.