ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Մերձավոր Արևելքից «USS Abraham Lincoln» ավիակրի վերադարձը՝ ուժերի պլանային ռոտացիայի շրջանակում։

«Այս նավը ճանապարհին է և շատ շուտով կփոխարինվի շատ նմանատիպ մեկ այլ նավով», — լրագրողներին ասել է Թրամփը Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուսի ռազմակայանում՝ Նյու Յորք մեկնելուց առաջ։

Նա հերքել է այն պնդումները, թե «USS Abraham Lincoln»-ի առաքելությունը չափազանց երկար է տևել։ «Ո՛չ, (այն տևել է) ոչ բավական երկար», — ասել է Թրամփը։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը պատրաստվում է «USS George Washington» ավիակիրն ուղարկել Մերձավոր Արևելք՝ ուժերի պլանային ռոտացիայի շրջանակում «USS Abraham Lincoln»-ին փոխարինելու համար։

Military Times-ը, իր հերթին, հայտնել էր, որ «USS Abraham Lincoln»-ի մի քանի զինծառայողներ փորձել են ինքնասպանություն գործել։ Պարբերականի տեղեկություններով՝ շուրջ 5 հազար նավաստի ունեցող ավիակիրը տեղակայվել էր նոյեմբերի երկրորդ կեսին։ Նրա խնդիրներից էր Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելը։ Ակնկալվում էր, որ ավիակրի առաքելությունը կավարտվի մայիսին։

Share.