ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Newsmax-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Թրամփի վարչակազմը հաջորդ շաբաթ կհայտարարի Իրանի դեմ նոր միջոցների մասին, որոնք, նրա ասելով, երկրի տնտեսական մեկուսացումը կհասցնեն աննախադեպ մակարդակի։
«Մենք պատրաստվում ենք կիրառել պատմության մեջ աննախադեպ միջոցներ՝ մեկ երկրի տնտեսական մեկուսացման տեսանկյունից։ Դա տնտեսական մեկուսացման և Հորմուզի նեղուցի շարունակվող շրջափակման աննախադեպ համադրություն կլինի։
Մենք էպիկական ցասումից անցել ենք տնտեսական ցասումի։ Եվ նախագահի հրամանով մենք այդ մակարդակն էլ ավելի ենք բարձրացրել։ «Տնտեսական ցասումը» Թեհրանին զրկել է տասնյակ միլիարդավոր դոլարների եկամուտներից»,- հայտարարել է Բեսենթը։
