CNN-ի հրապարակման համաձայն՝ աշխարհաքաղաքական լարվածության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ծովային ուղիների բարդությունների ֆոնին, Չինաստանն ու Ռուսաստանն ակտիվորեն օգտագործում են Արկտիկայի Հյուսիսային ծովային ուղին (NSR):
Այս երթուղին հնարավորություն է տալիս Պեկինին արագորեն և շրջանցելով ավանդական ուղիները ստանալ ռուսական նավթն ու գազը, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող Arctic LNG-2 նախագծի բեռները։
Չնայած բնապահպանական և լոգիստիկլ բարդություններին՝ չինական նորաստեղծ և խոշոր ընկերությունները, ինչպիսիք են Sea Legend-ը և New New Shipping-ը, ընդլայնում են իրենց երթուղիներն ու կոնտեյներային փոխադրումները Եվրոպայի և Ասիայի միջև՝ այս սառցե ճանապարհը դարձնելով երկկողմ սերտ գործակցության առանցքային հարթակ։
