«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավի Էրնանդեսը նշանակվել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է երկրի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
46-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը: Չավին փոխարինել է Ռոնալդ Կումանին, որը աշխարհի առաջնությունից հետո հեռացել էր պաշտոնից։
Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Չավին մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև Կատարի «Ալ Սադը» (2019-2021թթ.) և «Բարսելոնան» (2021-2022թթ.): Կատալոնական թիմը իսպանացու գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր:
