Կուրիլյան կղզիները եղել են, կան և լինելու են ռուսական հող, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ճապոնիայի վարչապետ Տակաիչին կարող է որքան ուզում է շարունակել կրկնել, թե Կուրիլյան կղզիները «պատմականորեն ճապոնական» են, բայց դա ոչինչ չի փոխի։ Դրանք եղել են, կան և կմնան ռուսական հող»- նշել է նա X-ի իր էջում։

Նրա խոսքով՝ ով չի հասկանում այդ փաստը, կբախվի իր մոլորության սարսափելի հետևանքներին։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներից Իտուրուպ կղզի կատարած այցն անվանել էր «անընդունելի» և հայտարարել, որ այդ տարածքը «պատմականորեն ճապոնական է»։

Ճապոնական Kyodo-ի հաղորդմամբ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևին կանչել է նախարարություն։

Share.