Հայաստանի պետական մարմինները ստուգումներ կանցկացնեն Հայաստանի տարածքից դուրս բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից որդեգրման դեպքերում։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 13-ին Հայաստանի կառավարության նիստում։
Որոշման համաձայն՝ Արդարադատության նախարարությանը պետք է տրամադրվեն որդեգրման ենթակա երեխայի, ինչպես նաև երեխային որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տվյալները։
Դրանից հետո տվյալների վերլուծության հիման վրա որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացությունը կներկայացվի Հայաստանի վարչապետի աշխատակազմ։
