Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկաթուղին կառավարման ձևաչափի պատճառով մնա միջազգային լոգիստիկ ցանցերից դուրս։ Հայաստանը բարեկամական լուծում է փնտրում ռուս գործընկերների հետ՝ երկիրը գլոբալ տրանսպորտային միջանցքներին ինտեգրելու համար։ Այդ մասին օգոստոսի 13-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ պայմանագրի ուղղակի խզումը Հայաստանի համար անընդունելի է, սակայն գործող ձևաչափը խոչընդոտներ է ստեղծում խոշոր միջազգային օպերատորների ներգրավման համար։ «Մենք ռուս գործընկերներին առաջարկում ենք միասին գտնել բարեկամական լուծում, օրինակ՝ վաճառել բաժնետոմսերի մի մասը այնպես, որ ռուսական կողմը պահպանի փոքրամասնության բաժնեմաս, կամ տարանջատել ենթակառուցվածքի կառավարման և փոխադրումների լիցենզիաները»,- նշել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրել է, որ Երևանը ձգտում է գտնել փոխզիջում, որը կհաշվի առնի երկու կողմերի շահերը և թույլ կտա երկրին իրացնել իր տարանցիկ ներուժը։

Միաժամանակ վարչապետը ընդգծել է, որ նույնիսկ Ռուսաստան արտադրանքի ներմուծման նկատմամբ գործող սահմանափակումների լիակատար վերացման դեպքում էլ Հայաստանը կշարունակի արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղին, որպեսզի ճակատագրականորեն կախված չլինի մեկ ուղղությունից։

Share.