2026 թվականի օգոստոսը հավակնում է սահմանել գլոբալ ջերմաստիճանի նոր ռեկորդ, այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականի օգոստոսը կարող է դառնալ օդերևութաբանական դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը։ Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ ամսվա առաջին 11 օրերի ընթացքում Երկրագնդի օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +17,03 °C։

Սա տվյալ ժամանակահատվածի համար երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է և գերազանցում է 2024 թվականի օգոստոսի համապատասխան մակարդակը, վերջինս համարվում է դիտարկումների պատմության ամենատաք օգոստոսը»,-գրել է նա։

Share.