ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լիակատար վերահսկողություն են հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ և մտադիր են այն պահպանել։

«ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Կարծում եմ՝ մենք կպահպանենք այդ վերահսկողությունը։ Մեր ռազմածովային շրջափակումը բոլորի կողմից ստացել է «պողպատե պատ» անվանումը, և Իրանը դրա դեմ ոչինչ չի կարող անել»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը պնդում է, որ Իրանը գործնականում զրկվել է ռազմական ներուժից։

«Նրանք չունեն ռազմածովային նավատորմ, չունեն ռազմաօդային ուժեր, մնացած զինծառայողները աշխատավարձ չեն ստանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ջախջախված է և փախչում է, իսկ նրանց ղեկավարությունը, մեղմ ասած, գտնվում է անորոշ վիճակում»,- հայտարարել է Թրամփը։

Ըստ նրա՝ Իրանի տնտեսական վիճակը ևս շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

«Նրանք փող չունեն. նրանց երկիրը «կործանված» է։ Այն ամենը, ինչ նրանց մնացել է, ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐՆ են և 300-տոկոսանոց ԳՆԱՃԸ, ընդ որում իրավիճակն ավելի ու ավելի է վատանում։ Իրանը շատ է խոսում, բայց ոչինչ չի անում։ Մերձավոր Արևելքի կռվարարն այլևս կռվարար չէ»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հրապարակումն ավարտել է հետևյալ խոսքերով. «Փա՛ռք Ալլահին»։

Share.