Երևանի կենտրոնում նշել են հին հայկական Նոր տարին՝ Նավասարդը։ Կազմակերպիչներն էին «Եվրասիա-Հայաստանը» (ռուսական «Եվրասիա» ՀԿ-ի տարածաշրջանային ներկայացուցչությունը) և Եվրասիայի առաջնորդների ասոցիացիան։

Հայոց հնագույն տոներից մեկին նվիրված տոնակատարությունը յուրահատուկ ստացվեց. միջոցառման մասնակիցները բաց կրակի վրա հարիսա եփեցին, հայկական ժողովրդական պարեր պարեցին, խաղացին ավանդական խաղեր, ծանոթացան ու շփվեցին՝ ստեղծելով միասնության այն մթնոլորտը, որով միշտ աչքի են ընկել ժողովրդական տոները։

Евразия-Армения совместно с Ассоциацией Лидеров Евразии устроили праздник, посвящённый одному из древнейших армянских праздников — Навасарду (12 августа 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2026

Կազմակերպիչների խոսքով՝ նման հանդիպումներն օգնում են ոչ միայն պահպանել պատմությունը, այլև ևս մեկ անգամ զգալ, թե որքան հարուստ ու բազմաշերտ մշակութային ժառանգություն ունի հայ ժողովուրդը։

Նավասարդը միայն նոր տարվա մեկնարկի մասին պատմություն չէ։ Այն վերածննդի, երախտագիտության և հույսի խորհրդանիշ է։ Տոնը նվիրված Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի հաղթանակին և խորհրդանշում էր նոր տարվա և նոր կյանքի սկիզբը, ուղեկցվում էր ժողովրդական տոնակատարություններով, խաղերով և նվիրված էր հեթանոսական աստվածներին։ 2026 թվականի հուլիսին ՀՀ ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց հեթանոսական Նավասարդը պաշտոնական տոնացույցում ներառելու մասին նախագիծը։

Share.