«Բարսելոնայի» նախկին ավագ Սերխի Ռոբերտոն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա իսպանացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ. ամառ և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» սան է, կատալոնական ակումբի գլխավոր թիմում 2006-2024 թվականներին անցկացրել է 373 հանդիպում, դարձել 19 գոլի ու 43 գոլային փոխանցման հեղինակ։ 2024-ից նա հանդես էր գալիս իտալական «Կոմոյում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել էր հունիսի 30-ին: 2016-2021թթ Ռոբերտոն հանդես է եկել Իսպանիայի հավաքականի կազմում:
