ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 10-ին, կազմել է 365.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.29 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.81 դրամ (աճել է 0.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.43 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 362–364 դրամով, վաճառվում է 367-368.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 415-419 դրամով, վաճառվում է 425–430 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.82–4.26 դրամով, վաճառվում է 4.44–4.56 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 364 դրամով, վաճառվում՝ 366.5 դրամով:

Եվրոն գնվում է 419–420 դրամով, վաճառվում է 422.5–423.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.27 դրամով:

Share.