Ղազախստանը դիտարկում է Բաքու — Թբիլիսի — Ջեյհան, Բաքու — Սուպսա երթուղիները և Կասպից ծովով՝ Ադրբեջանի տարածքով տարանցումը որպես նավթի արտահանման լրացուցիչ ուղիներ։ Այս մասին հայտնել են «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությանը Ղազախստանի էներգետիկայի նախարարությունից։
Այնտեղ նշել են, որ Ղազախստանը Բաքու — Թբիլիսի — Ջեյհան, Բաքու — Սուպսա երթուղիները և Կասպից ծովով՝ Ադրբեջանի տարածքով տարանցումը դիտարկում է որպես նավթի արտահանման լրացուցիչ ուղիներ՝ Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի աշխատանքի անկայունության ֆոնին։
