Օգոստոսի 10-ի առավոտյան Ռուսաստանի Թաթարստան հանրապետության Նիժնեկամսկ քաղաքը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-երի զանգվածային հարձակման, հարվածի տակ են հայտնվել ինչպես արտադրական, այնպես էլ քաղաքացիական օբյեկտներ:

Տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայության տվյալներով՝ հարձակման հետևանքով կան զոհեր:

Քաղաքում են գտնվում ՌԴ վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի առանցքային օբյեկտները, այդ թվում՝ «ՏԱՆԵԿՈ» և «ՏԱԻՖ-ՆԿ» նավթավերամշակման գործարանները, որոնք բազմիցս դարձել են նմանատիպ հարձակումների թիրախ:

Share.