Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5,000 մեքենայի քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ լրացուցիչ 5000 միավոր քվոտայի բաշխման կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։
Նախարարը նշել է, որ մոտավորապես 1900 ավտոմեքենայի քվոտա էր մնացել դիլերների և ֆիզիկական անձանց համար։
«Եվ ահա այդ թվին ավելանում է ևս 5000-ը, և այս տարվա մեր ամբողջ քվոտան էլեկտրոմոբիլների համար դարձավ 20 000»,- ասել է Պապոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ՝ Հայաստանը էլելկտրոմոբիլների անմաքս ներմուծման 15000 քվոտա էր ստացել։
