Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համար «Բարսելոնան» ստիպված կլինի վճարել 60 միլիոն եվրո, հաղորդում է AS-ը։

Սպասվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 30 միլիոն եվրո աշխատավարձով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոդրին համաձայնության է հասել կատալոնական ակումբի հետ ֆինանսական պայմանների շուրջ։

Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» է 2019 թվականից։ Նա անգլիական ակումբ է տեղափոխվել «Աթլետիկո Մադրիդից» 70 միլիոն եվրոյի դիմաց։ Ռոդրիի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2027թ․ հունիսին։

Հիշեցնենք, որ Ռոդրին ճանաչվել է 2026թ․ աշխարհի առաջնության լավագույն խաղացող։

Share.