Ամերիկյան հետախուզության նոր հաշվետվությունների համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է փորձել ստուգել ՆԱՏՕ վճռականությունը՝ առաջիկա մի քանի տարիներին իրականացնելով սահմանափակ հարձակում դաշնակից երկրի վրա, հաղորդել է The Wall Street Journal-ը։

Հաշվետվություններում դիտարկվում են հնարավոր սցենարներ՝ կիբեռհարձակումից մինչև փոքրածավալ ցամաքային ներխուժում։

Ամերիկացի պաշտոնյաների նկարագրած գնահատականները հրապարակվել են այն ֆոնին, երբ առկա է որոշ կենսական նշանակության զինամթերքի պակաս, որն անհրաժեշտ է զինվորականներին՝ ապագայում հնարավոր պատերազմում Ռուսաստանին կամ Չինաստանին դիմակայելու համար։

Ուկրաինա մատակարարումների, ինչպես նաև Իրանի հետ ԱՄՆ հակամարտության պատճառով ԱՄՆ-ը զգալիորեն կրճատել է այդ սպառազինության իր պաշարները։ Այլ պաշտոնյաների խոսքով՝ վտանգի տակ են գտնվում մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռների և բանակի տակտիկական հրթիռային համալիրների, ինչպես նաև կարճ հեռահարության Stinger զենիթային հրթիռների պաշարները։

Share.