Բելառուսի տեղեկատվության նախարարությունը Euronews-ը ներառել է հանրապետական ծայրահեղական նյութերի ցանկում, հայտնում է «Вясна»-ն։

Բացի այդ, թարմացված ցանկում հայտնվել են նաև մի շարք անկախ մեդիա ռեսուրսներ, սոցիալական ցանցերի էջեր, թելեգրամյան ալիքներ և բոտեր։

Ցանկում ներառվել են նաև Instagram-ի «ВОЛЬНЫ ХОР | VOLNY CHOR», «Честная газета. Самиздат», «svetlana_shatilina», «neiserika», «look.at.grodno» և «Рэзка» էջերը, ինչպես նաև Threads-ում «Рэзка» հաշիվը։

Բացի դրանից, ծայրահեղական նյութեր են ճանաչվել TikTok-ի «Look at Grodno» հաշիվը, Telegram-ալիքներն ու խմբերը՝ «Познавательно однако», «СП», «Telegraf SP», «sp_telegraf», «Ве1», «Nasch DRUG», «МЫ НЕ ХОЛОПЫ non-extremist», ինչպես նաև «Стоп Пропаганда» ալիքի լոգոն։

Ցանկում ներառվել են նաև Telegram-բոտերը՝ «Беларусы Замежжа – бот», «Вернём Награбленное!», «Чат-бот “Беларусов Зарубежья”», «FreeZhlobinContactBot», «БелаМедиа бот», «Беларусь_за_перемены. Бот для приема сообщений», «НАУ», ինչպես նաև «Бот Стоп Пропаганды» լոգոն։

Միաժամանակ, ցանկում ներառվել են Telegram-ի «Николай Масловский» հաշիվը, YouTube-ի «Горячая новость» և «1467» ալիքները, X (Twitter)-ում «Горячая новость» հաշիվը, «ВКонтакте»-ում «Плохие новости» խումբը, ինչպես նաև «EUvsDisinfo» և «euro news» ռեսուրսները։

Ըստ Բելառուսի օրենսդրության՝ ծայրահեղական ճանաչված նյութերի տարածումը, ինչպես նաև դրանց ստեղծումը կամ պահպանումը տարածելու նպատակով, կարող է պատասխանատվության հանգեցնել։

Share.