Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 15-ին կքննի ԹՐԻՓՓ համաձայնագրի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Դատարանը երեկ որոշել է գործն ընդունել քննության:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Սահմանադրական դատարանը որոշել է գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով։
Եթե ՍԴ-ն միջազգային պայմանագրի պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման:
