ԱՄՆ-ը Նիլ Հոփին նշանակել է Եմենում ամերիկյան առաքելության գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարությունը։

Հոփը դարձել է Եմենի հարցերով գլխավոր ամերիկացի դիվանագետը։ ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ նրա խնդիրն է լինելու առաջ մղել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնահերթությունները և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիվանագիտական նախաձեռնությունները՝ Եմենի կառավարության հետ փոխգործակցությամբ։

Հոփը փորձառու դիվանագետ է՝ պետական ծառայության 24-ամյա փորձով։ Նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ Պետքարտուղարությունում և ամերիկյան վարչակազմի այլ կառույցներում։

Նոր պաշտոնում նա կվերահսկի ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունների իրականացումը, այդ թվում՝ Կարմիր ծովում նավագնացության ազատության ապահովումը, «տարածաշրջանի օգտագործումը ահաբեկչության տարածման համար կանխելը և ամերիկյան գործընկերների անվտանգության ամրապնդումը»։

Share.