Ադրբեջանում ջրի դեֆիցիտը գնալով ավելի լուրջ մարտահրավեր է դառնում։ Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչ Նասար Հայաթը։

Նրա խոսքով՝ համաշխարհային մասշտաբով քաղցրահամ ջրի ռեսուրսների շուրջ 70%-ն օգտագործվում է գյուղատնտեսության ոլորտում։ «Ադրբեջանում ջրի պակասը գնալով ավելի սուր հիմնախնդիր է դառնում։ Ադրբեջանը բոլոր գետերի համար ստորին հոսանքի երկիր է, և երկրի քաղցրահամ ջրի մեծ մասը ձևավորվում է հարևան երկրներից հոսող գետերի հաշվին։ Ուստի անհրաժեշտ է որոշել, թե ինչպես կարելի է արդյունավետ օգտագործել ջուրը։ Առանց ջրային ռեսուրսների անհնար է անհրաժեշտ սննդամթերք արտադրել։ Չափից ավելի շատ ոռոգումը կամ արևի տակ ջրի գոլորշիացումն անթույալտրելի է»,- նշել է նա։

Share.