Չեխիան այլևս ժամանակավոր պաշտպանություն չի տրամադրում զորակոչային տարիքի ուկրաինացիներին։ Այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լուբոմիր Մետնարը։
Այժմ 23-ից 60 տարեկան ուկրաինացի տղամարդիկ ԵՄ երկրների տարածքում բնակվելու և աշխատելու իրավունք տվող կարգավիճակ կարող են ստանալ միայն այն դեպքում, եթե («Ռեզերվ+» հավելվածի միջոցով) հաստատեն, որ արդեն կատարել են իրենց զինվորական պարտականությունները, հայտնում է DW-ն։
Նոր նորմը չի վերաբերի այն ուկրաինացիներին, որոնք արդեն ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեն Չեխիայում և անընդհատ պահպանել են այն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, պարզաբանել է Մետնարը։
Չեխիան ԵՄ-ում առաջատար տեղ է զբաղեցնում բնակչության մեկ շնչի հաշվով ուկրաինացի փախստականների թվով։ Իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ «երկրի հնարավորությունները սպառված են», իսկ փախստականների նոր հոսքը կարող է հանգեցնել ճգնաժամի։
Վերջերս Եվրոպական միությունը երկարաձգել է ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանությունը մինչև 2028 թվականի մարտը, սակայն նման կարգավիճակ ավտոմատ կերպով այլևս չեն ստանա նոր ժամանած այն տղամարդիկ, որոնք չեն կարողանա հաստատել զինվորական պարտականությունների կատարումը։
