Մենք նորից ականատես եղանք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած սարսափելի դաժանություններին։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած վնասի համար։ Եվ մենք օգտագործում ենք բռնագրավված ռուսական ակտիվներից ստացված միջոցները՝ դա ապահովելու համար։
Այդ գումարից ևս 1,4 միլիարդ եվրո գումար կտրամադրենք Ուկրաինային։ Ռուսաստանի դեմ պատերազմի ընթացքում այդ գումարը կօգնի Ուկրաինային»,- գրել է նա։
