Ադանա քաղաքից թուրք շեֆ-խոհարար և քյաբաբի վարպետ Ուղուր Այդընը Հայաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակ Ռուբեն Ռուբինյանին հրավիրել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Adana Hızlı Haber պարբերականը։

Повар кебаба из Аданы Угур Айдын  - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2026

Թուրք շեֆ-խոհարար և քյաբաբի վարպետ Ուղուր Այդընը

Օգոստոսի 2–ին` 9–րդ գումարման ԱԺ առաջին նիստի օրը,Ռուբինյանը հայտարարել էր, թե Թուրքիայում հետազոտական աշխատանքներ իրականացնելու ընթացքում իրեն շատ է դուր եկել տեղի խոհանոցը, հատկապես «Ադանա-քեբաբ» և «Իսքենդեր-քեբաբ» կոչվող ճաշատեսակները։

​«Թող գան ու հյուր լինեն մեզ։ Եթե բոլորը միասին նստեին քյաբաբ ուտելու, խաղաղություն կհաստատվեր և բոլոր խնդիրները կլուծվեին»,-ասել է Այդընը` Ռուբինյանին հրավիրելով փորձել իր պատրաստած քյաբաբը։

Տեղի ռեստորատորներից մեկն իր հերթին հայտարարել է, որ Ռուբինյանը եղել է իրենց մոտ` Ստամբուլում, սակայն թուրք ժողովրդի հյուրընկալությունն ամբողջությամբ զգալու համար նա պետք է այցելի նաև Ադանա։

​Նշենք, որ Ռուբինյանը ԱԺ խոսնակ է ընտրվել օգոստոսի 3-ին։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորից 91-ը։ Ռուբինյանի օգտին քվեարկել է միայն իր կուսակցությունը, դեմ է քվեարկել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը (28 ձայն), իսկ «Հայաստան» խմբակցությունն ընդհանրապես բոյկոտել է գործընթացը։

Share.