ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն ընդլայնում է այն վարչական իրավախախտումների ցանկը, որոնց համար օտարերկրացիներին արտաքսում է սպառնում, փոխանցում է «Коммерсант»-ը:
Արտաքսումը կկիրառվի՝
ազգության, կրոնի և սեռի հիմքով խտրականության համար (այժմ՝ միայն տուգանք),
սահմանի պահպանության ժամանակ զինծառայողի կամ ոստիկանության աշխատակցի պահանջին չհնազանդվելու համար,
մանր խուլիգանության համար,
հանրահավաքների ժամանակ խախտումների համար,
ճանապարհները արգելափակելու համար,
թմրամիջոցների օգտագործման համար,
արգելված խորհրդանիշների քարոզչության համար,
Ռուսաստանի զինված ուժերի վարկաբեկման համար,
պատժամիջոցների կոչերի համար։
Առանձին ցանկում ընդգրկվել են օտարերկրյա գործակալների գործունեության կանոնների և արտակարգ դրության ռեժիմի խախտումները, ինչպես նաև անցանկալի կազմակերպությունների աշխատանքին մասնակցությունը: Օրենքը բարձրացնում է նաև մուտքի կանոնների խախտման և ապօրինի աշխատանքային գործունեության համար սահմանված տուգանքները․ նվազագույն շեմը 2 հազարից հասցվել է 4 հազար ռուբլու: Խախտողներին կարգելվի արտաքսումից խուսափելու համար վկայակոչել ընտանեկան դրությունը կամ բնակության ժամկետը:
