Ռուսաստանի զինուժը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին, ծովային նավերին և նավահանգստային ենթակառուցվածքներին, որոնք գործում են ի շահ Ուկրաինայի զինված ուժերի։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Օրվա ընթացքում բարձր ճշգրտության զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են՝

երեք բեռնանավ Նիկոլաևի նավահանգստում,

ռազմական նշանակության բեռներով կոնտեյներային տերմինալ, ինչպես նաև FP-2 անօդաչու թռչող սարքերով և դրանց համալրող սարքերով պահեստ Չեռնոմորսկ նավահանգստում,

ռազմական նշանակության բեռներ փոխադրող ծովային բեռնանավ Սև ծովի ջրային տարածքում՝ Օդեսայից հարավ։

Բացի այդ, Սև ծովի հյուսիսային մասում՝ Օչակիից հարավ-արևելք, ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու ծովային դրոն։

Share.