Իրանի հյուսիսում տեղի ունեցած պայթյունը արտադրական ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանք է։ Այս մասին հայտարարել է Ռեյ շրջանի ղեկավար Բիժան Սոլեյմանպուրը։
«Շամսաբադի արդյունաբերական քաղաքում պայթյունը տեղի է ունեցել արտադրական ձեռնարկություններից մեկում արտակարգ պատահարի հետևանքով», -Սոլեյմանպուրի խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
Թեհրանի նահանգի շտապօգնության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի մայրաքաղաքի մոտ գտնվող Շամսաբադ քաղաքում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է տուժել։ Հրդեհի վայրում նաև պայթյուն է եղել, պատահարի հանգամանքները ճշտվում են։
