ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են այսօր կամ վաղը համաձայնության հասնել Հորմուզի նեղուցով ազատ նավարկության վերականգնման շուրջ։
«Մենք բանակցություններ ենք վարում իրանցիների հետ, և կարծում եմ՝ հավանականություն կա, որ արդեն այսօր կամ վաղը մեզ կհաջողվի համաձայնագիր կնքել նեղուցի բացման վերաբերյալ և անցնել այս հակամարտության ավելի կարգավորված փուլին»,- CNBC-ին տված հարցազրույցում ասել է Բեսենթը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը կկարողանա վճար գանձել նավերի անցման համար, ԱՄՆ ֆինանսների նախարարը նշել է, որ համաձայնագիրը նախատեսելու է նավարկության ազատություն։
«Դա լինելու է ազատ տեղաշարժ։ Թեև վերջին մի քանի օրերին իրավիճակը այնտեղ փոքր-ինչ լարված էր, մենք արդեն տեսնում ենք, որ նեղուցով շարունակում են բազմաթիվ նավեր նավարկել»,- ընդգծել է Բեսենթը։
