Օգոստոսի 5-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին արևելյան և հարավ-արևելյան քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Հայպետհիդրոմետից հայտնել են, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամու ուժգնությունը կհասնի 12-15 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +35+37 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+30,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +22+27,
Լոռիում՝ գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +24+27,
Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+37,
Արարատում՝ գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +36+38,
Արմավիրում՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +26+28։
