ՌԴ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաք-առողջարանի Արխիպո-Օսիպովկա գյուղում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ Զոհվածների թվում կա 3 երեխա, հայտնել է տարածաշրջանային աշխատանքային խումբը։

Եվս 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ 21 մարդ հոսպիտալացվել է, իսկ ևս 19-ը ստացել է անհրաժեշտ ամբուլատոր օգնություն։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արխիպո-Օսիպովկա գյուղի լողափի մոտ ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել։ Այդ պահին մարդիկ այնտեղ հանգստանում էին։

Share.