Երևանում oգոստոսի 3-ին շարունակվում է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նորընտիր ազգային ժողովի նիստը։

Օրակարգում նոր խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրությունն է։ Մինչև ԱԺ նախագահի ընտրվելը նիստը վարում է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը։

Այս պահին քննարկվում է Ազգային ժողովի նոր նախագահի ընտրության հարցը։ Խորհրդարանի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 36-ամյա պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն է։ Նա նախորդ խորհրդարանում զբաղեցնում էր փոխխոսնակի պաշտոնը, ինչպես նաև մինչև վերջերս Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում հատուկ բանագնացն էր։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման Ազգային ժողովում ընդգրկված է քաղաքական երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (64 պատգամավոր), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (29 պատգամավոր) և «Հայաստան» դաշինքը (12 պատգամավոր)։

Share.