Ջորջինա Ռոդրիգեսը կրկին գրավել է բոլորի ուշադրությունը։ 32-ամյա մոդելը հրապարակել է սև բիկինիով մի շարք գրավիչ լուսանկարներ, որոնցում հստակ ընդգծվում է իր շքեղ նշանադրության մատանին հսկա ադամանդով՝ այս ամենը Կրիշտիանու Ռոնալդուի հետ իր առաջիկա հարսանիքի մասին լուրերի ֆոնին։

Մոդելը ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը լողափում անհատական ​​լուսանկարահանման ժամանակ, ապա կիսվել է հուզիչ ընտանեկան լուսանկարով իր 41-ամյա փեսացուի և նրա 16-ամյա որդու՝ Կրիշտիանու կրտսերի հետ։

Հանգստանում են տարվա ամենամեծ իրադարձությունից առաջ

IMG_2930.jpeg (111 KB)

Զույգն այժմ Պորտուգալիայում է իրենց երեխաների հետ։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Կրիշտիանուն և Ջորջինան պատրաստվում են ամուսնանալ Սինտրայի հիանալի Քինտա դա Ռեգալեիրա կալվածքում։

Նախքան նախատեսված հարսանիքը, զույգը վայելում է ծովը։ Ջորջինան իր լողափնյա գրառման համար ընտրել էր ճապոներեն «Շինրին-յոկու» տերմինը, որը նշանակում է բնության մեջ մեդիտատիվ թուլացում։

Ի դեպ, այս շաբաթ երկուսն էլ ակտիվորեն ցուցադրում են իրենց համապատասխան զարդերը.

IMG_2931.jpeg (261 KB)

Երեքշաբթի օրը նրանց նկատել են ֆուտբոլիստի անձնական զբոսանավը Մալյորկայում նստելիս։

Ավելի ուշ մոդելը լուսանկարներ է հրապարակել մասնավոր ինքնաթիռից, որտեղ երկուսն էլ մեծ մատանիներ էիկ կրում։

Ռոնալդուն ինքը իր մատանին կրում է անցյալ տարվանից՝ նա այն կրել է Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը հանդիպմանը և Աշխարհի առաջնության խաղերին։

Share.