Իրական Հրաշք Կինը՝ Լինդա Քարթերը, որը 1970-ականների համանուն հեռուստասերիալում մարմնավորել է խորհրդանշական սուպերհերոսի դերը, կարծես թե գտել է հավերժական երիտասարդության գաղտնիքը։ Դերասանուհին վերջերս նոր գրառում է արել Ինստագրամում, որը հիացմունքի փոթորիկ է առաջացրել մեկնաբանություններում։
Լուսանկարների շարքում ուշադրությունը գրավեցլ է Լինդայի լուսանկարը, որտեղ նա հանգստանում է բացօթյա լոգարանում՝ կողքին՝ մարտինիի բաժակ։

Հետևորդները բառացիորեն 75-ամյա աստղին ողողել են հաճոյախոսություններով.
«Ես անկեղծորեն կարծում էի, որ սա Հրաշք Կինը սերիայի հին դրվագից մի կադր է։ Լինդան պարզապես ժամանակ չի ճանաչում», – զարմացած ասել է օգտատերերից մեկը։
«Օ՜, Աստված իմ, ժամանակի ընթացքում նա երիտասարդանո՞ւմ է», – գրել է երկրպագուն։
«ԱՅՈ՛, ԱՅՈ՛, ԱՅՈ՛, դու դեռ հիասքանչ ես»։
«Դու անհավանական տեսք ունես։ Տարիները պարզապես չեն անցել քո կողքով»։
Հավաքածուի մյուս լուսանկարներում Քարթերը պատկերված է «Ժառանգություն» ֆիլմի աստղ Բրայան Քոքսի և ռեժիսոր Ջեյ Չանդրասեկհարի հետ։
Այս լուսանկարների շարքով Քարթերը գովազդում է իր դերը երկար սպասված «Սուպերոստիկաններ 3» կատակերգությունում, որը կինոթատրոններում կցուցադրվի օգոստոսի 7-ին։ Այնտեղ նա վերադառնում է նահանգապետ Ջեսմանի դերին, որը նա նախկինում խաղացել էր 2001 թվականի բնօրինակ ֆիլմում և դրա 2018 թվականի շարունակությունում։
