Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել ժամը 17։50–ի սահմաններում։
Կայքի տեղեկություններով` նա Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացածի ինքնությունը պարզվում է։
