ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին, բայց միայն այն պայմանով, որ Թեհրանը համաձայնի հրադադարի պայմաններին։ Այս մասին, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, հայտնել է New York Post թերթը։
«Սա ցանկացած բանակցության հիմքն է. դրանք սկսվում են հրադադարով, և առաջինը դրան պետք է գնա Իրանը», – ասել է պարբերականի աղբյուրը։ «[ԱՄՆ] նախագահը շատ հստակ հասկացրել է, որ կցանկանար հնարավորինս շուտ հասնել համաձայնության։ Բայց եթե իրանցիները շարունակեն հարձակվել նավերի վրա, հարձակվել ամերիկյան բազաների վրա, հարձակվել Պարսից ծոցում [ԱՄՆ]-ի դաշնակիցների վրա, ապա նրանք ստիպված կլինեն շատ գին վճարել դրա համար», – հավելել է թերթի զրուցակիցը։
New York Post-ի տեղեկություններով՝ կողմերը շարունակում են տեխնիկական խորհրդակցությունները և շփվում են միջնորդների հետ։
Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թահիր Անդրաբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, և Պակիստանն անում է հնարավոր ամեն ինչ՝ Իսլամաբադի հուշագրի պայմանները պահպանելու համար։
