ԱՄՆ-ում վիճակախաղի մասնակիցը շահել է Mega Millions-ի 800 միլիոն դոլարի ջեքփոթը, ինչը խաղարկության պատմության մեջ երրորդ խոշորագույն շահումն է։ Հուլիսի 30-ին այս մասին հայտնել է The New York Post թերթը։

34, 48, 49, 59, 70 շահող համադրությամբ և 12 «մեգաբոլով» տոմսը գնվել էր Ֆլորիդայում։ Հաղթողը կարող է ընտրել 30 տարվա ընթացքում ամենամյա վճարումների տարբերակը կամ ստանալ միանվագ 344,2 միլիոն դոլար՝ նախքան հարկերի գանձումը։

Շահելու հավանականությունը 1-ն էր 290 միլիոնի դիմաց։ Սա 2026 թվականի խոշորագույն ջեքփոթն է և 10-րդը Mega Millions-ի պատմության մեջ։ Նախորդ ռեկորդը՝ 1,6 միլիարդ դոլար, նույնպես շահել էին Ֆլորիդայում 2023 թվականի օգոստոսին։

Share.