Հուլիսի 28-ին և 29-ին հասցված օդային հարվածների շարքին հաջորդած էսկալացիայի հերթական ալիքից հետո Մերձավոր Արևելքի միջնորդ պետությունները փորձում են հասնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Associated Press (AP) գործակալությունը։
Ավելի վաղ երեքշաբթի օրն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտնել էր, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաօդային բազային և այնտեղ տեղակայված ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության շտաբին։ Ի պատասխան դրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի տարածքին հզոր հարվածներ հասցնելու մտադրության մասին։ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ հարվածների են ենթարկվել ԻՀՊԿ-ի տասնյակ օբյեկտներ, այդ թվում՝ հրամանատարական կետեր։
Միևնույն ժամանակ, ինչպես ամերիկացի պաշտոնյաներից մեկին հղում անելով նշել է The Wall Street Journal թերթը, ԱՄՆ-ի հասցրած հարվածները չեն նշանակում Իսլամական Հանրապետության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսում։
