Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հիմա վարչապետի մամուլի քարտուղարը Նազելի Բաղդասարյանն է, ով նշանակվել էր 2023 թվականի հունիսի 23-ին։

Նազելի Բաղդասարյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա վերցնում է մանդատը ու տեղափոխվում օրենսդիր մարմին։

Share.