Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հավաստիացումներ է ստացել ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայից առ այն, որ իրանական նավին հարվածը հասցվել է ոչ միտումնավոր, և Կիևը չի ձգտում հետագա էսկալացիայի։

X սոցիալական ցանցում արված գրառման մեջ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան կատարվածը բացատրել է որպես պատահականություն, սակայն ընդգծել է, որ Թեհրանն ակնկալում է փոխհատուցում կրած վնասի դիմաց։

«Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ինձ հավաստիացրեց, որ իրանական նավի վրա հարձակումը ոչ միտումնավոր էր, և որ Ուկրաինան չի ձգտում էսկալացիայի»,- գրել է Արաղչին։

Share.