Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում ուժեղ երկրաշարժի հետևանքով մասնակիորեն փլուզվել է Կասիմա քաղաքում գտնվող Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնի շենքը, հաղորդում է TBS հեռուստաալիքը։
Ինչպես հայտնում է հեռուստաալիքը՝ հղում անելով պրեֆեկտուրայի վարչակազմի աղբյուրներին, պատահարի շրջանում գրանցվել են սեյսմիկ ինտենսիվության ճապոնական սանդղակով առնվազն 5- բալ ուգնության ստորգետնյա ցնցումներ։
Նախնական տվյալներով՝ առևտրի կենտրոնի փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Աղբյուրները պնդում են, որ, նախնական վարկածով, կան բազմաթիվ զոհեր, սակայն զոհերի ստույգ թիվը դեռևս անհնար է պարզել։
Նրանց խոսքով՝ զոհերի թիվը հաստատելու համար ժամանակ կպահանջվի, քանի որ տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացվել։
