Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրպոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հուլիսի 27-28-ը, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։
Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 35-37 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +30…+32։
