Օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Ուկրաինայի նավահանգիստներին և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերից ելնելով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ծովային տեղակայման բարձր ճշգրտության զենքով և հարվածային դրոններով հասցված հարվածների հետևանքով խոցվել են՝
«Չեռնոմորսկ» նավահանգստում՝ ռազմական նշանակության բեռներով բեռնարկղային տերմինալը,
ծովային անցման վրա (Օդեսա բնակավայրից հարավ)՝ «բալքեր» տիպի ծովային նավ, որը ռազմական բեռների մատակարարում էր իրականացնում։
