Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հուլիսի 24-ի գիշերը հարվածներ են հասցրել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտներին Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում, հայտնել է Meduza-ն՝ հղում կատարելով ընկերությանը։
Wildberries-ը հայտնել է Շուշարիում (Սանկտ Պետերբուրգ) և Ուտկինա Զավոդ արդյունաբերական գոտում գտնվող պահեստների աշխատանքի դադարեցման մասին։ Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հաստատել է ընկերության պահեստում բռնկված հրդեհը Նովոսարատովկա գյուղում, որտեղ տուժել է երեք մարդ։
Նրա խոսքով՝ վնասվել է նաև «Սևերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստը Սինյավինո ավանում, սակայն այնտեղ տուժածներ չեն եղել։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է Մոսկովյան խճուղում քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու մասին՝ չհստակեցնելով կոնկրետ օբյեկտները։
Բացի այդ, Wildberries-ը հայտնել է Սիմֆերոպոլի տեսակավորման կենտրոնի տարհանման մասին։ Ռուսաստանի մարզերում նույնպես տեղեկություններ են հայտնվել ընկերության օբյեկտների հնարավոր վնասման մասին, սակայն որոշ դեպքերի վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ստացվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուրբաթ գիշեր Ռուսաստանի ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 571 անօդաչու թռչող սարք։
