ՌԴ Լենինգրադի մարզի Նովոսարատովկա գյուղի Wildberries պահեստներում հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել Է Լենինգրադի մարզի ղեկավար Ալեքսանդր Դրոզդենկոն։

«Տուժել է երեք մարդ, վիճակը միջին ծանրության է, այժմ նրանց օգնություն են ցուցաբերում բժիշկները հիվանդանոցում»,- նշել է Դրոզդենկոն Telegram-ալիքում:

Բացի այդ, ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով Կիրովի շրջանի Սինյավինո ավանում փլուզվել են «Սեվերնայա» թռչնաֆաբրիկայի պահեստներից մեկի կոնստրուկցիաները: Տուժածներ չկան։

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի Շուշարիում և Ուտկինա Զավոդում գտնվող Wildberries լոգիստիկ համալիրների աշխատանքը դադարեցվել է: Վերջին տվյալներով ՝ Լենինգրադի մարզում մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 59 անօդաչու թռչող սարք։

Share.